ՀԱՀԳԲ-ի ռազմագործողությունների ցանկ
Արտաքին տեսք
ՀԱՀԳԲ (ԱՍԱԼԱ)-ի առավել ծավալուն ռազմական գործողությունները 1975 թվականից մինչև 1992 թվականն ընկած ժամանակահատվածում[1]։
Ամսաթիվ | Տարածաշրջան | Գործողություն |
---|---|---|
1975 թվական հունվարի 20 | Լիբանան, Բեյրութ | Պայթյուն Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի գրասենյակում։ Շարժառիթը՝ լիբանանահայերին երրորդ երկիր գաղթելուն տրամադրվող օգնություն։ |
1975 թվական փետրվարի 7 | Լիբանան, Բեյրութ | Թուրքական լրատվական ընկերության և Տուրիզմի Բյուրոյի շենքերում տեղադրվել է ռումբ։ Վնասազերծման փորձի ժամանակ վիրավորվել է լիբանանյան ոստիկան։ Պայթյունի պատասխանատվությունը իր վրա է վերցրել բանտարկյալ Գուրգեն Յանիկյանի խումբը՝ ապագա ՀԱՀԳԲ-ն։ |
1975 թվական փետրվարի 20 | Լիբանան, Բեյրութ | Թուրքական ավիաընկերության շենքի առաջ տեղի է ունեցել պայթյուն, որը առաջացրել է բավականին ավերածություններ։ Պատասխանատվությունը իր վրա է վերցրել Գուրգեն Յանիկյանի խումբը։ |
1975 թվական հոկտեմբերի 14 | Ֆրանսիա, Փարիզ | Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Էրեզը, դեսպանատնից ոչ շատ հեռու, սպանվել է իր ավտոմեքենայում։ Հարձակման ժամանակ սպանվել է նաև դեսպանի վարորդ Թալին Էները։ Սկզբում պատասխանահվությունը իր վրա է վերցրել «Հայոց ցեղասպանության նկատմամբ արդարացիության մարտիկներ» խումբը։ Այնուհետև, ոմն մեկը, զանգահարելով Ֆրանս Պրես գործակալություն, հայտնում է, որ սպանությունը ՀԱՀԳԲ-ի ձեռքի գործն է։ |
1975 թվական հոկտեմբերի 22 | Ավստրիա, Վիեննա | Երեք մարտիկներ, ներխուժելով Վիեննայում Թուրքիայի դեսպանատուն, սպանել են Թուրքիայի դեսպան Թունիլիդջիլին։ մարտիկները, որոնց հաջողվում է թաքնվել, զինված էին Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և Հունգարիայի արտադրած ինքնաձիգներով։ Պատասխանատվությունը իրենց վրա են վերցնում ՀԱՀԳԲ-ն և «Հայոց ցեղասպանության նկատմամբ արդարացիության մարտիկները»։ |
1975 թվական հոկտեմբերի 28 | Լիբանան, Բեյրութ | Թուրքական դեսպանատան հրթիռային ռմբակոծությունը զգալի ավերածություններ առաջացրեց։ |
1976-1979 թվականներ | Թուրքիա | Բազմաթիվ հարձակումներ ռազմական և տնտեսական բնույթի օբյեկտների վրա։ |
1976 թվական փետրվարի 16 | Լիբանան, Բեյրութ | ՀԱՀԳԲ-ի մարտիկի կողմից սպանվում է Թուրքական դեսպանատան առաջին քարտուղար Օկտար Սիրիտը, երբ նստած էր Համրա Սթրիթի ընդունարանում։ մարտիկը թաքնվել է։ |
1976 թվական մայիսի 17 | Գերմանիա, Ֆրանկֆուրտ, Էսսեն, Քյոլն | Գերմանական երեք քաղաքների հյուպատոսություններում պաթյուններ են տեղի ունենում, որոնք բազմաթիվ ավերածություններ են առաջացնում։ Չնայած նրան, որ ոչ մի կազմակերպություն իր վրա չի վերցնում պատասխանատվությունը, այնուամենայնիվ, անանուն հեռախոսազանգը տալիս է ՀԱՀԳԲ-ի անունը։ |
1977 թվական մարտի 2 | Լիբանան, Բեյրութ | Հզոր պայթյունի հետևանքով շարքից հանվում են Թուրքիայի ռազմական կցորդ Նահիտ Կարակայի և վարչական և տնտեսական հարցերով կցորդ Իլհան Օզբաբականի ավտոմեքենաները։ |
1977 թվական հունիսի 6 | Շվեյցարիա, Ցյուրիխ | Հզոր պայթյունի հետևանքով ավերվում է թուրք Հուսեին Բյուլբյուլին պատկանող խանութը։ Ենթադրվում է որ դա հայ մարտիկների աշխատանքն է։ |
1978 թվական հունիսի 2 | Իսպանիա, Մադրիդ | Երեք հայ մարտիկներ՝ զինված ինքնաձիգներով, դեսպանատան տարածքը լքելու պահին, հարձակվում են Թուրքիայի դեսպան Զեկի Կյուներալպի վրա։ Սպանվում են նաև դեսպանի կինը՝ Նեկլա Կյուներալպը և նախկին դեսպան Բեշիր Բալս օղլին։ Ազգությամբ իսպանացի, վարորդ Անտոնիո Տորեսը վիրավորվում է և մահանում հիվանդանոցում՝ վիրահատության ժամանակ։ Հունիսի 3-ին, անանուն հեռախոսազագը հայտնում է, որ պատասխանատվությունը իր վրա է վերցնում ՀԱՀԳԲ-ն։ |
1978 թվական դեկտեմբերի 17 | Շվեյցարիա, Ժնև | Պայթյուն է տեղի ունենում թուրքական ավիաընկերության շենքում, որը զգալի ավերածություններ է առաջացնում։ |
1979 թվական օգոստոսի 7 | Գերմանիա, Ֆրանկֆուրտ | Պայթյունի հետևանքով ավերածություններ են առաջանում Ֆրանկֆուրտում թուրքական ավիաընկերության շենքերում։ Տուժել է տրամվայով անցնող ուղևորը։ |
1979 թվական օգոստոսի 22 | Շվեյցարիա, Ժնև | Ռումբ է տեղադրվում թուրքական դեսպան Նիազի Ադալի ավտոմեքենայում։ Չնայած նա չի տուժում, սակայն վնասվում են երկու այլ ավտոմեքենաներ և թեթև վիրավորվում են երկու պատահական անցորդ շվեյցարացիներ։ Պատասխանատվությունը իր վրա է վերցնում ՀԱՀԳԲ-ն։ |
1979 թվական հոկտեմբերի 4 | Դանիա, Կոպենհագեն | Թուրքական ավիաընկերությունից ոչ հեռու, թղթերի համար նախատեսված զամբյուղում թողնված ռումբի պայթյունի արդյունքում, տուժում են երկու դանիացի։ Պայթյունը առաջացնում է զգալի ավերածություններ։ |
1979 թվական հոկտեմբերի 12 | Նիդերլանդներ, Հաագա | Ահմետ Բենլերը՝ թուրքական դեսպան Օզդեմիր Բենլերի 27-ամյա որդին սպանվում է սեփական ավտոմեքենայում։ Դելֆտի Տեխնիկական Համալսարանի դոկտորանտի սպանությունը կատարվում է 10 ականատեսների աչքի առաջ։ Գործողությունն իրականացնողը թաքնվում է։ Պատասխանատվությունն իրենց վրա են վերցնում ՀԱՀԳԲ-ն և «Հայոց ցեղասպանության նկատմամբ արդարացիության մարտիկներ» խումբը։ |
1979 թվական հոկտեմբերի 30 | Իտալիա, Միլան | Պայթյունի հետևանքով զգալի ավերածությունների է ենթարկվում թուռքական ավիաընկերության շենքը։ |
1979 թվական նոյեմբերի 8 | Իտալիա, Հռոմ | Պայթյունի հետևանքով զգալի ավերածությունների է ենթարկվում Թուրքիաի դեսպանատան շենքը, որտեղ գտնվում էր տուրիզմի գծով կցորդը։ |
1979 թվական նոյեմբերի 18 | Ֆրանսիա, Փարիզ | Պայթյունների արդյունքում ավերվել են Փարիզի կենտրոնում գտնվող երեք ավիաընկերությունների շենքեր.
Արդյունքում վիրավորվում են երկու ֆրանսիացի ոստիկաններ։ |
1979 թվական նոյեմբերի 25 | Իսպանիա, Մադրիդ | Տեղի են ունենում պայթյուններ ամերիկյան ավիաընկերության Մադրիդյան մասնաճյուղի և «Բրիտանական Ավիաուղիներ» ընկերության շենքերի առջև։ ՀԱՀԳԲ-ն, որն իր վրա էր վերցրել պատասխանատվությունը, հայտնել է, որ դա նախազգուշացում է Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ին՝ որ նա չեղյալ հայտարարի Թուրքիա նախատեսված այցը։ |
1979 թվական դեկտեմբերի 17 | Մեծ Բրիտանիա, Լոնդոն | Թուռքական ավիաընկերության Լոնդոնյան մասնաճյուղի առջև տեղի ունեցած պայթյունի արդյունքում զգալի ավերածություններ են տեղի ունեցել։ Պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Հայաստանի ազատագրման ճակատ» խումբը։ |
1979 թվական դեկտեմբերի 22 | Ֆրանսիա, Փարիզ | Սպանվում է թուրքական դեսպանատան տուրիզմի գծով կցորդ Էլմազ Շոլպանը՝ Ելիսեյան Դաշտերում զբոսնելու ժամանակ։ Պատասխանատվությունը իրենց վրա են վերցնում մի քանի խմբեր, այդ թվում ՀԱՀԳԲ-ն։ |
1979 թվական դեկտեմբերի 22 | Նիդերլանդներ, Ամստերդամ | Թուրքական ավիաընկերության շենքի առջև տեղի ունեցած պայթյունի արդյունքում զգալի ավերածություններ են տեղի ունենում։ |
1979 թվական դեկտեմբերի 23 | Իտալիա, Հռոմ | Պայթյուն է տեղի ունենում Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդին կից Փախստականների հարցերով կենտրոնի շենքի առջև։ Կենտրոնը օգտագործվում էր որպես միջանկյալ կետ՝ Լիբանանի հայ փախստականների համար։ |
1979 թվական դեկտեմբերի 23 | Իտալիա, Հռոմ | Երեք պայթյուն է տեղի ունենում ֆրանսիական ավիաընկերության հռոմյան մասնաճյուղի և ամերիկյան «Տրանս Ուորլդ Էյր Լայնս» ավիաընկերության շենքերի առջև, որի արդյունքում վիրավորվում են բազմաթիվ պատահական անցորդներ։ Իր վրա վերցնելով պատասխանատվությունը, ՀԱՀԳԲ-ն հայտնում է, որ ռումբերը տեղադրվել են «ի պատասխան Ֆրանսիայում ապրող հայերի նկատմամբ ֆրանսիական կառավարության պատժիչ հարձակումների»։ |
1980 թվական հունվարի 10 | Իրան , Թեհրան | Պայթյուն է տեղի ունենում թուրքական ավիաընկերության շենքի առջև, որի արդյունքում զգալի ավերածություններ են տեղի ունենում։ |
1980 թվական փետրվարի 18 | Իտալիա, Հռոմ | Երկու պայթյունի արդյունքում վնասվում են երեք ավիաընկերությունների շենքեր («Սուիս Էյր», «Էլ Ալ» և «Լյուֆտհանզա»)։ Պայթյունների պատասխանատվությունը իր վրա է վերցնում ՀԱՀԳԲ-ն։ Հռոմի Լրատվական Գործակալությանը անանուն հեռախոսազանգը հայտնում է, որ հարձակումները կատարվել են հետևյալ պատճառներով.
|
1980 թվական մայիսի 19 | Ֆրանսիա, Մարսել | Հայտնաբերվել և վնասազերծվել է հրթիռ որը ուղղված էր Մարսելի Թուրքական հյուպատոսության վրա։ Պատասխանատվությունը իր վրա է վերցնում ՀԱՀԳԲ-ն և «Սև Ապրիլ» խմբավորումը։ |
1980 թվական հուլիսի 31 | Հունաստան, Աթենք | Աթենքում Թուրքական դեսպանատան կառավարման գծով կցորդ Գալիբ Օզմանը՝ իր ավտոմեքենայում, հարձակման է ենթարկվում հայ մարտիկների կողմից։ Գալիբը և նրա 14-ամյա դուստրը սպանվում են։ Նրա կինը՝ Սևիլը և 16-ամյա որդին՝ Կաանը, վիրավորվում են։ |
1980 թվական օգոստոսի 5 | Ֆրանսիա, Լիոն | Երկու հայ մարտիկ ներխուժում են Լիոնում թուրքական հյուպատոսության շենք և դռնապանից պահանջում հայտնել հյուպատոսի գտնվելու վայրը։ Այնուհետև նրանք կրակ են բացում, որի արդյունքում երկու ականատեսներ զոհվում են, իսկ բազմաթիվ մարդիկ վիրավորվում։ |
1980 թվական սեպտեմբերի 26 | Ֆրանսիա, Փարիզ | Երկու անգամ կրակում են թուրքական դեսպանատան մամուլի հարցերով խորհրդական Սելջուկ Բակալբաշի վրա, երբ վերջինս իր տուն էր մտնում։ Բակալբաշը ողջ է մնում, բայց արդյունքում դառնում է անդամալույծ։ |
1980 թվական հոկտեմբերի 3 | Շվեյցարիա, Ժնև | Պայթյունի արդյունքում վիրավորվում են երկու հայ մարտիկ, որոնք ռումբ էին պատրաստում Ժնևյան հյուրանոցի իրենց համարում։ Շվեյցարական ոստիկանությունը ձերբակալում է երկուսին էլ. Սյուզի Մահսերեջյանին՝ Կալիֆորնիայի Կանոզա Պարկից և Ալեքսանդր Ենիգոմշյանին։ Նրանց ձերբակալությունը առիթ է հանդիսանում ՀԱՀԳԲ-ի նոր «մասնաճյուղի» բացմանը՝ «Հոկտեմբերի 3-ի կազմակերպություն» անվանումով, որոնք, հետագայում, ամբողջ աշխարհով մեկ, շվեյցարական կազմակերպությունների վրա հարձակումներ էին կազմակերպում։ |
1980 թվական հոկտեմբերի 3 | Իտալիա, Միլան | Թուրքական ավիաընկերության շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի արդյունքում երկու իտալացի վնասվածքներ են ստանում։ |
1980 թվական հոկտեմբերի 5 | Իսպանիա, Մադրիդ | Պայթյունի արդյունքում ավերվում է իտալական «Ալ Իտալիա» ավիաընկերության շենքը։ 12 մարդ վնասվածքներ են ստանում։ |
1980 թվական հոկտեմբերի 10 | Լիբանան, Բեյրութ | Արևմտյան Բեյրութում, շվեյցարական կազմակերպությունների շենքերի առջև, պայթյուններ են հնչում։ Մի քանի օր անց, «Հոկտեմբերի 3-ի կազմակերպությունը» իր վրա է վերցնում պատասխանատվությունը։ Նույնն են անում նաև այլ կազմակերպություններ, որոնք նմանատիպ գործունեություն են իրականացրել Անգլիայում՝ շվեյցարական կազմակերպություններում։ |
1980 թվական հոկտեմբերի 12 | Մեծ Բրիտանիա, Լոնդոն | Պայթյունի արդյունքում վնասվում է Լոնդոնում գտնվող թուրքական տուրիզմի և լրատվության գործակալությունը։ |
1980 թվական հոկտեմբերի 12 | Մեծ Բրիտանիա, Լոնդոն | Պայթյունի արդյունքում վնասվում է Լոնդոնի կենտրոնում գտնվող շվեյցարական առևտրական համալիրը։ Հեռախոսազանգերից պարզվում է, որ պայթյունը «Հոկտեմբերի 3-ի կազմակերպության» ձեռքի գործն է։ |
1980 թվական հոկտեմբերի 13 | Ֆրանսիա, Փարիզ | Պայթյունի արդյունքում վնասվում է շվեյցարական տուրիզմի բյուրոյի Փարիզի շենքը։ Պատասխանատվությունը իր վրա է վերցնում «Հոկտեմբերի 3-ի կազմակերպությունը»։ |
1980 թվական հոկտեմբերի 21 | Շվեյցարիա, Ինտերլակեն | Շվեյցարական գնացքում, որը Փարիզից ուղևորվում էր Ինտերլակեն, գտնում են չպայթած ռումբ։ Հետաքննության մարմինները ենթադրում են, որ ռումբը տեղադրվել էր «Հոկտեմբերի 3-ի կազմակերպության» կողմից։ |
1980 թվական նոյեմբերի 4 | Շվեյցարիա, Ժնև | Ժնևի դատարանի շենքը բավականին վնասվածքներ է ստացել պայթյունի արդյունքում։ Շվեյցարական իշխանությունները հատարարում են, որ, իրենց կարծիքով, ռումբը տեղադրվել է ՀԱՀԳԲ-ի մարտիկների կողմից (Սյուզի Մահսերեջյան և Ալեքսանդր Ենիգոմշյան) որոնք ձերբակալվել էին 1980 թվականի հոկտեմբերի 3-ին։ Հետագայում պատասխանատվությունը իր վրա է վերցնում «Հոկտեմբերի 3-ի կազմակերպությունը»։ |
1980 թվական նոյեմբերի 9 | Ֆրանսիա, Ստրասբուրգ | Պայթյունի արդյունքում բավականին ավերածությունների է ենթարկվում Ստրասբուրգում Թուրքիայի հյուպատոսարանը։ Պատասխանատվությունը իր վրա է վերցնում ՀԱՀԳԲ-ն, որը գործում էր «Թուրք-քուրդական աշխատավորական կուսակցության» հետ համատեղ։ |
1980 թվական նոյեմբերի 10 | Իտալիա, Հռոմ | 5 մարդ վիրավորվում են Հռոմում շվեյցարական ավիաընկերության և տուրիզմի գծով շվեյցարական բյուրոյի շենքերի պայթյունների արդյունքում։ Պատասխանատվությունը անմիջապես իր վրա է վերցնում «Հոկտեմբերի 3-ի կազմակերպությունը»։ Հետագայում նույնն են անում նաև ՀԱՀԳԲ-ն և «Թուրք-քուրդական աշխատավորական կուսակցությունը»։ |
1980 թվական նոյեմբերի 19 | Իտալիա, Հռոմ | Պայթյունի արդյունքում վնասվում են Թուրքական կառավարության տուրիզմի բյուրոյի և թուրքական ավիաընկերության շենքերը։ |
1980 թվական նոյեմբերի 25 | Շվեյցարիա, Ժնև | Պայթյունի հետևանքով վնասվում է Ժնևի Շվեյցարական բանկերի միավորման շենքը, ընդ որում վիրավորվում է մեկ մարդ։ Պատասխանատվությունը իր վրա է վերցնում «Հոկտեմբերի 3-ի կազմակերպությունը»։ |
1980 թվական դեկտեմբերի 5 | Ֆրանսիա, Մարսել | Մարսելում ոստիկանությունը վնասազերծում է Շվեյցարիայի հյուպատոսության շենքում տեղադրված ռումբը։ Ենթադրվում է որ ռումբը տեղադրվել է «Հոկտեմբերի 3-ի կազմակերպության» կողմից։ |
1980 թվական դեկտեմբերի 25 | Շվեյցարիա, Ցյուրիխ | Պայթյունի արդյունքում շարքից հանվում է Ցյուրիխի Կլոտեն օդանավակայանի ռադիոլոկացիոն սարքավորումների հսկման սարքերը։ Երկրորդ ռումբը, որը տեղադրված էր օդանավակայանի գլխավոր թռիչքուղում, վնասազերծվում է մասնագետների խմբի կողմից։ Պատասխանատվությունը իր վրա է վերցնում «Հոկտեմբերի 3-ի կազմակերպությունը»։ |
1980 թվական դեկտեմբերի 29 | Իսպանիա, Մադրիդ | Ծանր վնասվածքներ է ստանում իսպանածի թղթակիցը որը ներկա էր Մադրիդում «Սուիս Էյր» ավիաընկերության շենքում պայթյունի հետաքննությանը (երբ նա հեռախոսով տեղեկություն էր հաղորդում իր թերթին, պայթում է երկրորդ ռումբը, որը տեղադրված էր հեռախոսախցին մոտ)։ Պատասխանատվությունը իր վրա է վերցնում «Հոկտեմբերի 3-ի կազմակերպությունը»։ |
1980 թվական դեկտեմբերի 30 | Լիբանան, Բեյրութ | Բեյրութում պայթեցվում է «Կրեդիտ-Սուիս» ընկերության շենքը։ Պատասխանատվությունը իր վրա է վերցնում «Հոկտեմբերի 3-ի կազմակերպությունը»։ |
1981 թվական հունվարի 2 | Լիբանան, Բեյրութ | ՀԱՀԳԲ-ն պաշտոնական հաղորդագրությունում սպառնալիք է հայտնում «աշխարհով մեկ շվեյցարական դիվանագետների վրա հարձակումներ գործելու» մասին։ Այդ հայտարարությունը արվել է ի պատասխան ՀԱՀԳԲ-ի երկու մարտիկների «Սյուզի և Ալեքս» գործի նկատմամբ վատ վերաբերմունքի պատճառով, որոնք ձերբակալվել էին Շվեյցարիայում։ Հունվարի 4-ին ՀԱՀԳԲ-ն հայտնում է, որ ցանկանում է մինչև 1981 թվականի հունվարի 15-ը հետաձգել բոլոր նախատեսված գործողությունները, որոնք չեն համապատասխանում Շվեյցարիայի շահերին։ |
1981 թվական հունվարի 14 | Ֆրանսիա, Փարիզ | Պայթյուն է տեղի ունենում Թուրքիայի դեսպանատան ֆինանսների հարցով խորհրդական Ահմեդ Էրբեյլի ավտոմեքենայում։ Էրբեյլը չի տուժում, սակայն ամբողջովին շարքից դուրս է գալիս նրա մեքենան և զգալի վնասներ են հասցվում հարակից շենքերին։ Իրեն «Ալեքս Ենիգոմշյան» անվանող խումբը պատասխանատվությունը վերցնում է իր վրա։ |
1981 թվական հունվարի 27 | Իտալիա, Միլան | Պայթյունների հետևանքով զգալի վնասներ են հասցվում «Սուիս Էյր» ընկերության և Միլանում տուրիզմի բյուրոյի շենքերին։ Երկու պատահական իտալացի անցորդներ վնասվածքներ են ստանում։ Զանգահարելով տեղական լրատվական միջոցների ներկայացուցիչներին, «Հոկտեմբերի 3-ի կազմակերպությունը» իր վրա է վերցնում պատասխանատվությունը։ |
1981 թվական փետրվարի 3 | ԱՄՆ, Լոս Անջելես, Կալիֆորնիա | Լոս Անջելեսի հատուկ ջոկատայինների կողմից վնասազերծվում է ռումբը, որը տեղադրված էր Շվեյցարիայի դեսպանատան մուտքի սանդուղքների տակ։ Անանուն հեռախոսազանգը հայտնում է, որ դա «Հոկտեմբերի 3-ի կազմակերպության» աշխատանքն է և նմանատիպ գործողություններ կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև չազատեն «իրենց ընկերոջը» (Սյուզի Մահսերեջյան)։ |
1981 թվական փետրվարի 5 | Ֆրանսիա, Փարիզ | Ռումբերի պայթյունների արդյունքում, որոնք տեղադրված էին Փարիզում ամերիկյան ավիաընկերության («Գրանդուորլդ Էյր Լայնս») և ֆրանսիական ավիաընկերության շենքերում, մեկ մարդ վիրավորվում է, ինչպես նաև, զգալի վնասներ են հասցվում։ Խումբը, որն իրեն անվանում էր «Հոկտեմբերի 3-ի Հայկական Ազգային Շարժում», պայթյունների պատասխանատվությունը վերցնում է իր վրա։ |
1981 թվական մարտի 4 | Ֆրանսիա, Փարիզ | Երկու հայ մարտիկ կրակ են բացում Ռոշատ Մորալիի (Փարիզի Թուրքիայի դեսպանատան աշխատանքի հարցով կցորդ), Թեսելի Արի (դեսպանատան կրոնի հարցերով պատասխանատու) և Իլկայ Կարակոշի (Փարիզում «Անադոլու Բանկ»-ն ներկայացուցիչ) վրա այն ժամանակ երբ նրանք դուրս էին գալիս Մորալի տնից և պատրաստվում էին նստել իրենց մեքենաները։ Առաջինը գնդակը հասնում է Թեսելի Արին։ Մորալին և Կարակոշը փորձում են փախուստի դիմել։ Մորալին, որը ցանկանում էր թաքնվել սրճարանում, տիրոջ կողմից դուրս է հրվում և սպանվում մարտիկի կողմից, իսկ Կարակոշին հաջողվում է ազատվել։ Մարտիկներին, որոնց տեսել էին բազմաթիվ անցորդներ, հաջողվում է թաքնվել։ Թեսելի Արը, որին լրջորեն վիրավորել էին հարձակման սկզբում, մահանում է հաջորդ օրը՝ հիվանդանոցում։ ՀԱՀԳԲ-ի «Շահան Նաթալի» խումբը պատասխանատվությունը վերցնում է իր վրա։ |
1981 թվական մարտի 12 | Իրան , Թեհրան | Մարտիկների խումբը հարձակում է գործում Թեհրանում Թուրքիայի դեսպանատան վրա։ Սպանվում են երկու պահնորդներ։ Երկու մարտիկներ ձերբակալվում են տեղական իշխանությունների կողմից և մահապատժի ենթարկվում։ |
1981 թվական ապրիլի 3 | Դանիա, Կոպենհագեն | Կոպենհագենում Թուրքական դեսպանատան աշխատանքների հարցով կցորդ Կավիտ Դեմիրը, երեկոյան տուն մտնելու պահին, կրակահերթի է ենթակվում հայկական մարտիկների կողմից։ Մի շարք վիրահատություններից հետո, լուրջ վնասվածքներ ստացած Դեմիրը, ապաքինվում է։ Պատասխանատվությունը իրենց վրա են վերցնում ՀԱՀԳԲ-ի և «Հայոց ցեղասպանության նկատմամբ արդարացիության մարտիկներ» խմբերը։ |
1981 թվական հունիսի 9 | Շվեյցարիա, Ժնև | Ժնևում Թուրքիայի դեսպանատան քարտուղար Մեհմեդ Սավաշ Էրգյուզը, դեսպանատնից դուրս գալու պահին, սպանվում է մարտիկի կողմից։ Սպանություն իրականացնողը՝ ազգությամբ հայ Մարտին Ժամկոչյանը ձերբակալվում է իշխանությունների կողմից։ Պատասխանատվությունը իր վրա է վերցնում ՀԱՀԳԲ-ն։ Ժամկոչյանի ձերբակալությունը առիթ է հանդիսանում ՀԱՀԳԲ-ի նոր խմբի՝ «Հունիսի 9-ի կազմակերպություն», ստեղծման համար, որի ակտիվում բազմաթիվ շվեյցարական կազմակերպությունների պայթյուններ են, ինչպես Շվեյցարիայում, անյպես էլ բազմաթիվ եվրոպական երկրներում։ |
1981 թվական հունիսի 19 | Իրան, Թեհրան | Պայթյուն Թեհրանի «Սուիս Էյր» ավիաընկերության մասնաճյուղի շենքում, որը թեթև վնասներ է պատճառում։ Պատասխանատվությունը իր վրա է վերցնում ՀԱՀԳԲ-ի «Հունիսի 9-ի կազմակերպություն» խումբը։ |
1981 թվական հունիսի 26 | ԱՄՆ, Լոս Անջելես | Լոս Անջելեսի Շվեյցարական բանկերի կորպորացիայի շենքի առջև տեղի է ունենում պայթյուն։ Պատասխանատվությունը իր վրա է վերցնում «Հունիսի 9-ի կազմակերպությունը»։ |
1981 թվական հուլիսի 19 | Շվեյցարիա, Բեռն | Պայթյուն է տեղի ունենում Շվեյցարիայի խորհրդարանի շենքում։ Ռումբը տեղադրված էր աղբարկղի մեջ։ Անանուն հեռախոսազանգը հետքերը տանում է դեպի «Հունիսի 9-ի կազմակերպությունը»։ |
1981 թվական հուլիսի 20 | Շվեյցարիա, Ցյուրիխ | Պայթյուն է տեղի ունենում Ցյուրիխի Միջազգային օդանավակայանի լուսանկարչական ավտոմատ սարքում։ Պատասխանատվությունը իր վրա է վերցնում «Հունիսի 9-ի կազմակերպությունը»։ |
1981 թվական հուլիսի 21 | Շվեյցարիա, Լոզան | Լոզանի հանրախանութի կանացի հագուստի բաժնում տեղի ունեցած պայթյունի արդյունքում վիրավորվում են քսան հաճախորդներ։ Պատասխանատվությունը իր վրա է վերցնում ՀԱՀԳԲ-ի «Հունիսի 9-ի կազմակերպություն» խումբը։ |
1981 թվական հուլիսի 22 | Շվեյցարիա, Ժնև | 4 մարդ վիրավորվում են ռումբի պայթյյունի հետևանքով, որը տեղադրված էր Ժնևի երկաթգծի կայարանի պահպանման ավտոմատ խցում։ Իշխանությունները պատասխանատվությունը դնում են «Հունիսի 9-ի կազմակերպության» վրա։ |
1981 թվական օգոստոսի 11 | Դանիա, Կոպենհագեն | Երկու ռումբերի պայթյունի արդյունքում ավերվում է Կոպանհագենում «Սուիս Էյր» ավիաընկերության շենքը։ Մեկ ամերիկացի զբոսաշրջիկ վիրավորվում է։ Պատասխանատվությունը իր վրա է վերցնում «Հունիսի 9-ի կազմակերպությունը»։ |
1981 թվական օգոստոսի 20 | ԱՄՆ, Լոս Անջելես | Ոչ մեծ ռումբի պայթյուն է տեղի ունենում Լոս Անջելեսում ճշգրիտ սարքերի շվեյցարական կորպորացիայի շենքի առջև։ Պատասխանատվությունը իր վրա է վերցնում «Հունիսի 9-ի կազմակերպությունը»։ |
1981 թվական օգոստոսի 20 | Ֆրանսիա, Փարիզ | Առավոտ կանուխ պայթյուն է տեղի ունենում, որը առաջ է բերում «Ալ Իտալիա» ավիաընկերության փարիզյան մասնաճյուղի շենքի վնասվածքներ։ Անանուն հեռախոսազանգը հայտնում է որ պայթյունի պատասխանատվությունը վերցնում է «Հոկտեմբերի 3-ի կազմակերպությունը»։ |
1981 թվական օգոստոսի 22 | Ֆրանսիա, Փարիզ | Առավոտ կանուխ պայթյուն է տեղի ունենում «Օլիմպիկ Էյր Լայնս» ավիաընկերության փարիզյան մասնաճյուղի շենքի առջև։ Անանուն հեռախոսազանգը հայտնում է որ պայթյունի պատասխանատվությունը վերցնում է «Հոկտեմբերի 3-ի կազմակերպությունը»։ |
1981 թվական սեպտեմբերի 15 | Դանիա, Կոպենհագեն | Երկու մարդ վնասվածքներ են ստանում (որոնցից մեկը լուրջ) Կոպենհագենում թուրքական ավիաընկերության շենքի առջև տեղի ունեցած պայթյունի արդյուքում։ Ոստիկանությանը հաջողվում է վնասազերծել երկրորդ ռումբը։ Պատասխանատվությունը իր վրա է վերցնում «Հայկական ազատագրական վեցերորդ բանակ» անվանումով խումբը։ |
1981 թվական սեպտեմբերի 17 | Իրան , Թեհրան | Պայթյունի արդյունքում վնասվածքներ է ստանում Թեհրանում Շվեյցարիայի դեսպանատունը։ Պատասխանատվությունը իր վրա է վերցնում ՀԱՀԳԲ-ի «Հունիսի 9-ի կազմակերպությունը»։ |
1981 թվական սեպտեմբերի 24 | Ֆրանսիա, Փարիզ | Վան ռազմագործողություն։ |
1981 թվական հոկտեմբերի 3 | Շվեյցարիա, Ժնև | Պայթյունի հետևանքով վնասվածքներ են հասցվում Ժնևի Փոստի և Քաղաքային դատարանի շենքերին։ Պարզվում է, որ դատարանում պետք է տեղի ունենար սպանության գործով դատավարություն, որը կատարվել էր ՀԱՀԳԲ-ի մարտիկի կողմից։ Պատասխանատվությունը իր վրա է վերցնում ՀԱՀԳԲ-ի «Հունիսի 9-ի կազմակերպությունը»։ |
1981 թվական հոկտեմբերի 25 | Իտալիա, Հռոմ | Հայ մարտիկի կողմից մահափորձ է կատարվում Հռոմում Թուրքիայի դեսպանատան երկրորդ քարտուղար Հեկբերկ Էրգենեկոնի վրա։ Ձեռքից վիրավորված Էրգեկոնը դուրս է գալիս մեքենայից և պատասխան կրակ բացում։ Վիրավորված մարտիկին հաջողվում է թաքնվել։ ՀԱՀԳԲ-ն իր վրա է վերցնում պատասխանատվությունը, որը իրականացրել էր «Սեպտեմբերի 24-ի մահապարտների ջոկատի» պատվին՝ այսինքն Փարիզում թուրքական դեսպանատունը գրաված հայ մարտիկների պատվին։ |
1981 թվական հոկտեմբերի 25 | Ֆրանսիա, Փարիզ | Ֆրանսիական նորաձև «Ֆուկսնա Շանզ Էլիզե» ռեստորանում (Ելիսեյան դաշտեր) տեղի ունեցած պայթյունի արդյունքում վիրավորվում են երեք աշխատակից։ Պայթյունի պատասխանատվությունը իր վրա է վերցնում «Սեպտեմբեր Ֆրանս» խումբը։ |
1981 թվական հոկտեմբերի 26 | Ֆրանսիա, Փարիզ | Ռումբի պայթյուն է տեղի ունենում ավտոմեքենայում, որը հատուկ կայանված էր Ելիսեյան դաշտերում գտնվող նորաձև դեղատան առջև։ Պատասխանատվությունը իր վրա է վերցնում «Սեպտեմբեր Ֆրանս» խումբը։ |
1981 թվական հոկտեմբերի 27 | Ֆրանսիա, Փարիզ | Փարիզյան «Ռուասի» օդանավակայանի ավտոկանգառում տեղի ունեցած պայթյունի արդյունքում շարքից դուրս է գալիս կայանված մեքենան։ Պատասխանատվությունը իր վրա է վերցնում «Սեպտեմբեր Ֆրանս» խումբը։ |
1981 թվական հոկտեմբերի 27 | Ֆրանսիա, Փարիզ | Երկրորդ ռումբի պայթյունը տեղի է ունենում «Ռուասի» օդանավակայանի մարդկանցով լեցում շարժասանդուղքի մոտ։ Պայթյունի արդյունքում զոհեր չկան։ Պատասխանատվությունը իր վրա է վերցնում «Սեպտեմբեր Ֆրանս» խումբը։ |
1981 թվական նոյեմբերի 3 | Իսպանիա, Մադրիդ | Երեք մարդ վնասվածքներ են ստանում Մադրիդում «Սուիս Էյր» ավիաընկերության շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Պայթյունի պատասխանատվությունը, որը վնասել էր նաև հարևան շենքերը, իր վրա է վերցնում ՀԱՀԳԲ-ն։ |
1981 թվական նոյեմբերի 5 | Ֆրանսիա, Փարիզ | Փարիզի «Գար դե Լիոն» երկաթգծի կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ վիրավորվում է, զգալի վնասներ են հասցվում բեռների պահպանման խցերին։ Հետագայում պատասխանատվությունը իր վրա է վերցնում «Օրլիի կազմակերպություն» անվանումով հայկական կազմակերպությունը։ |
1981 թվական նոյեմբերի 12 | Լիբանան, Բեյրութ | Միաժամանակ պայթյուն է տեղի ունենում Բեյրութում ֆրանսիական երեք կազմակերպությունների առջև.
Ընդ որում ոչ մեկը չի տուժում, միայն նյութական զգալի վնաս է հասցվում։ Պատասխանատվությունը իր վրա է վերցնում «Օրլիի կազմակերպությունը» (անվանված է ֆրանսիական Օրլի օդանավակայանում կեղծ փաստաթղթեր օգտագործելու մեղադրանքի համար ձերբակալված հայի պատվին) և կալանքից անհապաղ ազատում են պահանջում դիվերսիայի համար մեղադրվող Մոնթե Մելքոնյանին՝ ծագումով ամերիկահայ, ձերբակալված Ֆրանսիայում։ |
1981 թվական նոյեմբերի 14 | Ֆրանսիա, Փարիզ | Պայթյունի հետևանքով վնասվում է Փարիզի Էյֆելյան աշտարակի մոտ կայանված ավտոմեքենան։ Հեռախոսով հայտնվում է որ պատասխանատվությունը ընկնում է «Օրլիի կազմակերպության» վրա և դա «առաջին նախազգուշացումն է»։ |
1981 թվական նոյեմբերի 14 | Ֆրանսիա, Փարիզ | Սենա գետում զբոսաշրջությունից հետո ափ դուրս եկող զբոսաշրջիկների խումբը դիմավորվում է նռնակների տարափով։ Տուժողներ չկան։ Պատասխանատվությունը իր վրա է վերցնում «Օրլիի կազմակերպությունը»։ |
1981 թվական նոյեմբերի 15 | Ֆրանսիա, Փարիզ | «Օրլիի կազմակերպությունը», հանդես գալով մամուլում, սպառնում է օդում պայթեցնել «Էյր Ֆրանս» ընկերությանը պատկանող օդանավը։ |
1981 թվական նոյեմբերի 16 | Ֆրանսիա, Փարիզ | Երկու մարդ վիրավորվում են Փարիզի «Գար դե Լեստ» երկաթգծի կայարանի բեռների պահպանման խցում տեղադրված ռումբի պայթյունի արդյունքում, որը նաև նյութական վնասներ է առաջացնում։ Պատասխանատվությունը իր վրա է վերցնում «Օրլիի կազմակերպությունը»։ |
1981 թվական նոյեմբերի 18 | Ֆրանսիա, Փարիզ | «Օրլիի կազմակերպությունը» հայտարարում է որ Փարիզի «Գար դյու Նոր» երկաթգծի կայարանում ռումբ է տեղադրված։ Սակայն ոչ մի պայթուցիկ նյութ չի հայտնաբերվում։ |
1982 թվական հունվարի 13 | Կանադա, Տորոնտո | Պայթյունի հետևանքով վնասվում է Տորոնտոյում Թուրքիայի հյուպատոսության շենքը։ |
1982 թվական հունվարի 17 | Շվեյցարիա, Ժնև | Ժնևում, ավտոկայանատեղի մոտ, պայթում են երկու ռումբ։ Պատասխանատվությունը իր վրա է վերցնում ՀԱՀԳԲ-ի «Հունիսի 3-ի կազմակերպությունը»։ |
1982 թվական հունվարի 17 | Ֆրանսիա, Փարիզ | Փարիզյան Միավորված բանկերի բաժանմունքում պայթյուն է տեղի ունենում։ Երկրորդ պայթուցիկ սարքը վնասազերծվում է «Կրեդիտ Լիոն» բաժանմունքում։ Պատասխանատվությունը իր վրա է վերցնում «Օրլիի կազմակերպությունը»։ |
1982 թվական հունվարի 19 | Ֆրանսիա, Փարիզ | Փարիզում, «Էյր Ֆրանս» ընկերության Համագումարների պալատում, պայթյուն է տեղի ունենում, որի պատասխանատվությունը իր վրա է վերցնում «Օրլիի կազմակերպությունը»։ |
1982 թվական մարտի 26 | Լիբանան, Բեյրութ | Հայկական թաղամասում, պայթյունի հետևանքով, ավերվում է կինոթատրոնի շենքը (որում հաճախ ցուցադրվում էին թուրքական ֆիլմեր)։ Երկու մարդ զոհվում են և ավելի քան 16 մարդ վիրավորվում։ Պատասխանատվությունը իր վրա է վերցնում ՀԱՀԳԲ-ն։ |
1982 թվական ապրիլի 8 | Կանադա, Օտտավա | Օտտավայում Թուրքիայի հյուպատոսության առևտրային կցորդ Կանի Գյունգուրը ծանր վնասվածքներ է ստանում՝ տան մոտի ավտոտնակում, հայերի կողմից, իր վրա հարձակման արդյունքում։ Պատասխանատվությունը իր վրա է վերցնում ՀԱՀԳԲ-ն։ |
1982 թվական մայիսի 10 | Շվեյցարիա, Ժնև | Պայթյուններ են տեղի ունենում Ժնևյան երկու բանկերում։ Պայթյունների համար պատասխանատվությունը, որոնք զգալի նյութական վնասներ են պատճառել, ընկնում է հայկական «Համընդհանուր հաշվեհարդարի կազմակերպոթյուն» անվանումով խմբի վրա։ |
1982 թվական մայիսի 26 | ԱՄՆ, Լոս Անջելես | Պայթյունի հետևանքով վնասվում է Շվեյցարիայի Բանկերի կորպորացիայի շենքը։ Ենթադրվում է, որ այդ գործողությանը մասնակից են Հարավային Կալիֆորնիայի չորս հայեր (Վիգեն Չարխուտյան, Հրաչ Կոզիբուկյան, Ստրանիչ Կոզիբուկյան և Հրանտ Շիրինյան)։ Բոլոր չորսն էլ մեղադրվում են ՀԱՀԳԲ-ին անդամակցելու մեջ։ |
1982 թվական մայիսի 30 | ԱՄՆ, Լոս Անջելես | Ամերիկյան ծագումով երեք հայ՝ ՀԱՀԳԲ-ի անդամներ, ձերբակալվում են և մեղադրվում այն բանում, որ նրանց կողմից պայթուցիկ սարք է տեղադրվել Լոս Անջելեսի օդանավակայանում գտնվող «Էյր Կանադա» ընկերության բեռնային բաժանմունքի շենքի առջև։ Ռումբը վնասազերծվել է Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքի հատուկ ջոկատի անդամների կողմից։ |
1982 թվական հուլիսի 21 | Ֆրանսիա, Փարիզ | 16 մարդ վիրավորվում է Փարիզի Սուրբ Սևրին հրապարակում գտնվող մարդաշատ սրճարանի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Պայթյունի պատասխանատվությունը իր վրա է վերցնում «Օրլիի կազմակերպությունը», որը հայտնում է, որ դա հաշվեհարդար է այն բանի համար, որ ֆրանսիական իշխանությունները չպահեցին իրենց խոստումը «քաղաքական ապաստարան տալ չորս մարտիկների, որոնք 1981 թվականի սեպտեմբերի 24-ին գրավել էին թուրքական հյուպատոսարանը»։ |
1982 թվական հուլիսի 26 | Ֆրանսիա, Փարիզ | Երկու կին վնասվածքներ են ստանում փարիզյան «Սան Ժերմեն Փաբ»-ում տեղի ունեցած պայթյունի արդյունքում։ Պատասխանատվությունը իր վրա է վերցնում «Օրլիի կազմակերպությունը»։ |
1982 թվական օգոստոսի 2 | Ֆրանսիա, Փարիզ | ՀԱՀԳԲ-ի մարտիկ Պիեռ Ղուլումյանը զոհվում է իր փարիզյան բնակարանում (իր ձեռքով պատրաստվող ռումբի պայթյունի ժամանակ)։ |
1982 թվական օգոստոսի 7 | Թուրքիա, Անկարա | Հարձակման է ենթարկվում Անկարայի «Էսենբոգ» օդանավակայանը, որում երկու հայ մարտիկ՝ զինված ատրճանակներով և նռնակներով, կրակ են բացում սպասասրահում, որտեղ գտնվում էր թուրքական զինծառայողների ջոկատը։ Օդանավակայանի ռեստորանում, մարտիկներից մեկը, պատանդ է վերցնում ավելի քան քսան մարդ, իսկ, միևնույն ժամանակ, մյուս մարտիկը ձերբակալվում է ոստիկանության կողմից։ Պատանդներ վերցրած մարտիկի հետ փոխհրաձգության ժամանակ սպանվում են 9 մարդ (որոնց մեջ մեկ ամերիկացի և Գերմանիայի քաղաքացի)։ 82 մարդ վնասվածքներ են ստանում։ Հարձակման պատասխանատվությունը իր վրա է վերցնում ՀԱՀԳԲ-ն։ Մարտիկ Զոհրաբ Սարգսյանը զոհվում է։ Ձերբակալված մարտիկ Լևոն Էքմեքջյանը հետագայում դատական պատասխանատվության է ենթարկվում, ճանաչվում մեղավոր և թուրքական իշխանությունների կողմից կախաղան բարձրացվում։ Նրան է նվիրված Սիլվա Կապուտիկյանի «Անձրև է գալիս, որդիս» բանաստեղծությունը։ |
1982 թվական օգոստոսի 8 | Ֆրանսիա, Փարիզ | Ֆրանսիական հատուկ ջոկատի կողմից վնասազերծվում է ռումբը, որը հայտնաբերվում է Փարիզի «տասնյոթերորդ շրջանում» գտնվող հեռախոսային կենտրոնի մոտ։ Պատասխանատվությունը իր վրա է վերցնում «Օրլիի կազմակերպությունը»։ |
1982 թվական սեպտեմբերի 9 | Բուլղարիա, Բուրգաս | Բուրգասում թուրքական հյուպատոսարանի վարչա-տնտեսական հարցերով կցորդ Բորա Սուելկանը, հայ մարտիկի կողմից, սպանվում է սեփական տան առջև։ Մարդասպանը թաքնվում է՝ իր ետևից թողնելով թղթի վրա գրություն, որում ասվում է. «Թուրք դիվանապետին սպանել ենք մենք՝ Հայկական ազգի դեմ եղեռնի արդարացի պահանջի մարտիկներս»։ Լոնդոնի «Ասոշեյտեդ Պրեսս» գործակալության լրատվական բաժին կատարված հեռախոսազանգը հայտնում է, որ սպանությունը կատարվել է ՀԱՀԳԲ-ի կողմից։ |
1983 թվական հունվարի 22 | Ֆրանսիա, Փարիզ | Ֆրանսիական ոստիկանությունը Փարիզի Օրլի օդանավակայանի թուրքական ավիաընկերության գանձարկղի մոտ հայտնաբերում է մեկ կիլոգրամ պայթուցիկ նյութ։ |
1983 թվական հունվարի 22 | Ֆրանսիա, Փարիզ | Երկու հայ մարտիկ ձառքի նռնակներ են նետում թուրքական ավիաընկարության Փարիզի մասնաճյուղում։ Պայթյունների արդյունքում տուժածներ չկան, իսկ մարտիկներից մեկը ձերբակալվում է։ Պատասխանատվությունը իր վրա է վերցնում ՀԱՀԳԲ-ն։ |
1983 թվական հունվարի 28 | Ֆրանսիա, Փարիզ | Ռումբը, որը պայթում է «Մարմորա Թրավել Էյնջենսի» ընկերության Փարիզի մասնաճյուղում, սպանում է Ռոն Մորինին՝ ֆրանսիական քարտուղարին և վիրավորում է 9 այլ ֆրանսիացիների։ Պայթյունի արդյունքում լրջորեն վնասվում է շենքը։ Պայթյունից մի քանի րոպե անց ՀԱՀԳԲ-ն պատասխանատվությունը իր վրա է վերցնում։ |
1983 թվական մարտի 31 | Գերմանիա, Ֆրանկֆուրտ | Ֆրանկֆուրտում, թուրքական «Թերջուման» թերթի գերմանական բաժանմունքում, ՀԱՀԳԲ-ից անանուն հեռախոսազանգ է հնչում։ Զանգահարողը սպառնում է պայթյուն իրականացնել, եթե չդադարեն հրապարակումները «Հայկական հարցի» դեմ։ |
1983 թվական մայիսի 24 | Բելգիա, Բրյուսել | Պայթյուններ են իրականացվում Բրյուսելում գտնվող թուրքական դեսպանատան մշակութա-լրատվական կենտրոնի և թուրքական ճանապարհորդական բյուրոյի («Մարմարա») մոտ։ Ազգությամբ իտալացի ճանապարհորդական գործակալության տնօրենը պայթյունի արդյունքում վիրավորվում է։ |
1983 թվական հունիսի 16 | Թուրքիա, Ստամբուլ | «Հակոբ Հակոբյան» ռազմագործողություն. Հայ մարտիկ Մկրտիչ Մադարյանը գործողություն է իրականացնում համաշխարհային հայտնի «Ստամբուլի ծածկած շուկայում»։ Նա զինված էր ձառքի նռնակներով և ինքնաձիգով։ Գործողության իրականացման արդյունքում զոհվում են մի քանի թուրք և ինքը՝ Մադարյանը, 21 մարդ վնասվածքներ են ստանում։ |
1983 թվական հուլիսի 8 | Ֆրանսիա, Փարիզ | Հայ մարտիկները հարձակում են գործում Բրիտանական դեսպանատան շենքի վրա (Բրիտանական Պաշտոնական մշակութային ներկայացուցչություն)՝ բողոք հայտնելով Լոնդոնում ՀԱՀԳԲ-ի մարտիկների նկատմամբ դատավարության համար։ |
1983 թվական հուլիսի 14 | Բելգիա, Բրյուսել | Բրյուսելում Թուրքիայի դեսպանատան կցորդ Դուրսուն Ակսոյը սպանվում է սեփական ավտոմեքենայում։ Երեք խումբ՝ ՀԱՀԳԲ-ն, «Հայոց ցեղասպանության նկատմամբ արդարացիության մարտիկներ» խումբը և, մինչ այժմ անհայտ, «Հայկական Հեղափոխական Բանակ» կազմակերպությունը իրենց վրա են վերցնում սպանության համար պատասխանատվությունը։ |
1983 թվական հուլիսի 15 | Ֆրանսիա, Փարիզ | Փարիզի Օրլի օդանավակայանի թուրքական ավիաընկերության գանձարկղի մոտ պայթյուն է տեղի ունենում, որի արդյունքում զոհվում են ութ մարդ։ Նրանց մեջ են չորս ֆրանսիացի, երկու թուրք, մեկ ամերիկացի և մեկ շվեդացի։ Բացի այդ 60 մարդ վիրավորվում են։ Քսանիննամյա սիրիացի երիտասարդ Վարուժան Կարապետյանը, որը հանդիսանում էր ՀԱՀԳԲ-ի ֆրանսիական բաժանմունքի ղեկավարը, ճնշման տակ խոստովանում է իր մասնակցությունը պայթյունի իրականացման մեջ և այն, որ ռումբը պետք է պայթեր օդանավում։ |
1983 թվական հուլիսի 15 | Մեծ Բրիտանիա, Լոնդոն | Նույնանման ռումբ, ինչպիսին էր Օրլիի օդանավակայանում պայթած ռումբը, հայտնաբերվում և վնասազերծվում է՝ մինչև պայթյունը։ |
1983 թվական հուլիսի 18 | Ֆրանսիա, Լիոն | ՀԱՀԳԲ-ից սպառնալիք է ստացվում, որում նրանք նախազգուշացնում են Լիոնի երկաթգծում պայթյուն կազմակերպելու վերաբերյալ։ |
1983 թվական հուլիսի 20 | Ֆրանսիա, Լիոն | Հայ մարտիկների կողմից սպառնալիք է սպացվում Լիոնի երկաթգծի Պերաշ կայարանի պայթյունի վերաբերյալ, որը անհապաղ տարհանում է առաջացնում։ |
1983 թվական հուլիսի 22 | Իրան , Թեհրան | Երկու պայթյուններ են իրականացվում ֆրանսիական դեսպանատնում և Թեհրանում «Էյր Ֆրանս»-ի ներկայացուցչությունում։ ՀԱՀԳԲ-ն հայտարարում է որ գործողության պատասխանատում «Օրլիի կազմակերպություն»-ն է։ |
1983 թվական հուլիսի 28 | Ֆրանսիա, Լիոն | Հերթական անգամ սպառնալիթ է ստացվում Լիոնի երկաթգծի Պերաշ կայարանում պայթուցիկ սարք տեղադրված լինելու մասին։ Դա առաջացնում է բնակչության տարհանում։ Զանգահրողը նշում է, որ գործողության համար պատասխանատու է ՀԱՀԳԲ-ն։ Երկարատև փնտրտուքից հետո որևէ պաթուցիկ սարք չի հայտնաբերվում։ |
1983 թվական հուլիսի 29 | Իրան , Թեհրան | Սպառնալիք է ստացվում հրթիռային գրոհով Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան պայթյունի վերաբերյալ։ Թեհրանյան իշխանությունները ստիպված են լինում ուժեղացնել հսկողությունը։ Սպառնալիքը կայացել է «Օրլիի կազմակերպության» կողմից, որը պահանջում է Ֆրանսիայում 21 հայ բանտարկյալների ազատումը։ |
1983 թվական հուլիսի 31 | Ֆրանսիա, Լիոն, Ռեյն | Հայկական մարտիկների կողմից հնչած ռումբ պայթեցնելու մասին սպառնալիքը իշխանություններին պարտադրում է շտապ կերպով իրականացնել երկու ինքնաթիռների վայրէջքը, որոնք ներքին ավիաուղիների թռիչք էին իրականացնում՝ 424 ուղևորով։ Ինքնաթիռները վայրէջք են կատարում Լիոնում և Ռեյնում։ Ինքնաթիռների խուզարկության ընթացքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվում։ |
1983 թվական օգոստոսի 10 | Իրան , Թեհրան | Պայթուցիկով հագեցված ավտոմեքենա է պայթեցվում Թեհրանի ֆրանսիական դեսպանատան մոտ։ |
1983 թվական օգոստոսի 17 | Իրան , Թեհրան | Թեհրանում «Էյր Ֆրանս» գործակալության ներկայացուցիցչի անձնական ավտոմեքենայի վրա ինքնաձիգից կրակահերթ է արձակվում։ |
1983 թվական օգոստոսի 27 | Գերմանիա | Ռումբի պայթյունի արդյունքում լրջորեն վնասվում է ֆրանսիական դեսպանատան բաժանմունքներից մեկը։ Պայթյունի հետևանքով զոհվում են երկու մարդ և քսաներեքը վիրավորվում են։ |
1983 թվական սեպտեմբերի 9 | Իրան , Թեհրան | Թեհրանում պայթեցվում են դեսպանատան երկու մեքենաներ։ Այդ գործողության արդյունքում տուժում են դեսպանատան երկու աշխատակից։ |
1983 թվական հոկտեմբերի 1 | Ֆրանսիա, Մարսել | Ռումբի պայթյունի արդյունքում պայթուցիկ ալիքից տուժում են Միջազգային Առևտրային տոնավաճառի ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Ալժիրի տաղավարները։ Արդյունքում մեկ մարդ զոհվում է, իսկ քսաներեքը վնասվածքներ են ստանում։ Պատասխանատվությունը իր վրա է վերցնում «Օրլիի կազմակերպությունը»։ |
1983 թվական հոկտեմբերի 6 | Իրան , Թեհրան | Ֆրանսիայի դեսպանատան ավտոմեքենան պայթեցվում է Թեհրանում։ Պայթյունի արդյունքում երկու ուղևորներ վնասվածքներ են ստանում։ Պատասխանատվությունը իր վրա է վերցնում «Օրլիի կազմակերպությունը»։ |
1983 թվական հոկտեմբերի 29 | Լիբանան, Բեյրութ | Բեյրութում Ֆրանսիայի դեսպանատանն է մոտենում ավտոմեքենա, նրանից դուրս է գալիս մարդ և ձեռքի նռնակ է նետում դեսպանատան մուտքի մոտի աստիճանասանդուղքին։ Մարտիկը ձերբակալվում է անվտանգության աշխատակիցների կողմից, իսկ նրա համախոհներին հաջողվում է թաքնվել։ |
1984 թվական փետրվարի 8 | Ֆրանսիա, Փարիզ | Մարտիկից նախազգուշացում է ստացվում, որում ասվում է, որ պայթուցիկ սարք է տեղադրված «Էյր Ֆրանս» գործակալության օդանավում, որը ժամը 13-ին ուղերթ է կատարելու դեպի Նյու Յորք։ Թռիչքը ստիպված են լինում մեկուկես ժամով հետաձգել։ Մանրամասն խուզարկությունը պայթուցիկ սարք չի հայտնեբերում։ |
1984 թվական մարտի 28 | Իրան , Թեհրան | Իրանի մայրաքաղաք Թեհրանում մի շարք նախատեսված մահափորձեր են իրականացվում Թուրքիայի դիվանագետների վրա։ Տեղ են գտնում հետևյալ միջադեպերը.
|
1984 թվական մարտի 29 | ԱՄՆ, Լոս Անջելես | Լոս Անջելեսի թուրքական հյուպատոսարան է ուղարկվում նամակ, որը հաշվեհարդարի սպառնալիք է պարունակում թուրքական մարզիկների նկատմամբ՝ նրանց Լոս Անջելեսի օլիմպիադային մասնակցելու դեպքում։ Սպառնալիքը ստորագրված է ՀԱՀԳԲ-ի կողմից։ |
1984 թվական ապրիլի 8 | Լիբանան, Բեյրութ | Բեյրութում ՀԱՀԳԲ-ն հրովարտակ է հրապարակում, որում նախազգուշացնում է բոլոր միջազգային ավիաուղիներին, որոնք ուղերթներ ունեին դեպի Թուրքիա, այն մասին, որ նրանք կդիտվեն որպես ռազմական թիրախ։ |
1984 թվական ապրիլի 26 | Թուրքիա, Անկարա | Հայտարարվում է որ Թուրքիայի վարչապետ Թուրգուտ Օզալը սպառնալիքներով նամակ է ստացել։ Նամակում նրան նախազգուշացնում են, որ Թեհրան նախատեսված այցից չհրաժարվելու դապքում ՀԱՀԳԲ-ն մի շարք գործողություններ կիրականացնի նրա երկրի հանդեպ։ |
1984 թվական ապրիլի 28 | Իրան , Թեհրան | Երկու հայ մարտիկներ, մոտոցիկլից, կրակ են բացում ավտոմեքենայի վրա, որը վարում էր Իշիկ Յոնդերը, որը իր կնոջը՝ Սադիյե Յոնդերին, տանում էր դեսպանատուն, որտեղ նա աշխատում էր քարտուղարուհի։ Գործողության արդյունքում սպանվում է Իշիկ Յոնդերը։ |
1984 թվական հունիսի 25 | ԱՄՆ | Փարիզի Լուրերի Գործակալությունը նամակ է ստանում՝ ստորագրված ՀԱՀԳԲ-ի կողմից, որում նա սպառնում է հարձակումներ իրականացնել բոլոր կառավարական կազմակերպությունների և ընկերությունների վրա, որոնք ինչ-որ կերպ կաջակցեն Լոս Անջելեսի Օլիմպիական խաղերին Թուրքիայի մասնակցությանը։ |
1984 թվական օգոստոսի 13 | Ֆրանսիա, Լիոն | Լիոնի երկաթգծի կայարանում պայթյուն է իրականցվում, որը աննշան վնասներ է պատճառում։ |
1984 թվական սեպտեմբեր | Իրան , Թեհրան | Իրանում, մի շարք թուրքական կազմակերպություններ, նամակ-սպառնալիք են ստանում, որում նրանց նախազգուշացնում են, որ նրանք թիրախ են հանդիսանում։ Առաջին նմանատիպ գործողություն է իրականացվում է թուրքական խոշոր շինարարական «Սեզայ-Թուրքիշ-Ֆևզի Ակկայա Կոմպանի» կազմակերպության նկատմամբ։ Այդ կազմակերպության բաժանմունք պայթուցիկ սարք է գցվում։ Թուրքական աշխատակիցը տուժում է կրակի հետ պայքարի ժամանակ, որը առաջացել էր պայթյունի ալիքից։ |
1984 թվական դեկտեմբերի 25 | Լիբանան, Բեյրութ | Արևելյան Բեյրութում ֆրանսիական երկու շինություն պայթեցվում են։ Գործողության պատասխանատվությունը ՀԱՀԳԲ-ն վերցնում է իր վրա։ |
1984 թվական դեկտեմբերի 29 | Ֆրանսիա, Փարիզ | ՀԱՀԳԲ-ի կողմից սպառնալիքներ ստանալուց հետո՝ «Էյր Ֆրանս» գործակալության ինքնաթիռի պայթեցման մասին, ոստիկանությունը ուժեղացնում է Փարիզի «Շառլ դե Գոլ» օդանավակայանի հսկողությունը։ |
1985 թվական հունվարի 3 | Լիբանան, Բեյրութ | Արևմտյան Բեյրութում «Ֆրանս Պրեսս» գործակալության բաժանմունքը լրջորեն վնասվում է պայթյունի արդյունքում։ |
1985 թվական հունվարի 3 | Լիբանան, Բեյրութ | Ռազմական ականազերծողների ջոկատը հայտնաբերում և վնասազերծում է 6 ֆունտ պայթուցիկ, որը թաքցված էր «Ֆրանկո-Լիբանանյան Բանկի» մուտքի մոտ՝ Արևմտյան Բեյրութի Ռամլետ ալ Բայդա թաղամասում։ |
1985 թվական հունվարի 3 | Ֆրանսիա, Փարիզ | Անանուն հեռախոսազանգը, որը պատկանում էր ՀԱՀԳԲ-ի ներկայացուցչին, սպառնում է աշխարհով մեկ ֆրանսիական շահերի հետապնդմամբ։ Զանգը, որը հնչում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունում, հասցեագրված է ֆրանսիական իշխանություններին՝ Օրլիի գործողություններին մասնակցած երեք մարտիկներին կայացրած դատավճռի կապակցությամբ։ |
1985 թվական մարտի 26 | Կանադա, Տորոնտո | Տորոնտոյի բեռնափոխադրման համակարգի պայթյունի սպառնալիք է հնչում հայկական կազմակերպության կողմից։ Դա հանգեցնում է Տորոնտոյում անվտանգության համակարգի մասսայական ուժեղացմանը։ Տրանսպորտի երթևեկությունը խցանվում է՝ ուսիկանության կողմից մետրոյում պայթուցիկ սարքեր փնտրելու պատճառով։ Պատասխանատվությունը ընկնում է ՀԱՀԳԲ-ի վրա։ |
1986 թվական մարտի 17 | Ֆրանսիա, Լիոն | Լիոն-Փարիզ ճեպընթացում ռումբ է պայթեցվում։ Պատասխանատվությունը իր վրա է վերցնում ՀԱՀԳԲ-ն։ |
1986 թվական հոկտեմբերի 9 | Լիբանան, Բեյրութ | ՀԱՀԳԲ-ն Բեյրութի արևմտյան լրատվական գործակալություն է ուղղում ձեռագիր հայտարարություն, որում նախազգուշացնում է Ֆրանսիայի դեմ ուղղված միջոցառումների ուժեղացման մասին, այն դեպքում, եթե Վարուժան Կարապետյանը և երկու այլ հայ մարտիկներ չազատվեն։ |
1986 թվական հոկտեմբերի 15 | Լիբանան, Բեյրութ | ՀԱՀԳԲ-ի երեք մարտիկներ՝ կազմակերպության ներկայացուցիչ Միհրան Միհրանյանի գլխավորությամբ, Բեյրութում հանդիպում են ֆրանսիական թղթակիցների հետ, որտեղ նրանք կրկնում են իրենց սպառնալիքը, որ կշարունակեն իրենց գործողությունները Ֆրանսիայի դեմ, եթե իրենց կալանավորված ընկերները չազատվեն։ Նրանք հայտարարում են ֆրանսիական իշխանությունների հետ բանակցությունների մասին և Միհրանյանը նշում է, որ. «Մենք սպասում ենք ֆրանսիական իշխանությունների խոստման կատարմանը (ազատել Կարապետյանին)։ Հակառակ դեպքում մենք կշարունակենք մեր գործողությունները, որոնք, վստահեցնում ենք, ավելի կոշտ կլինեն։ ՀԱՀԳԲ-ն ֆրանսիական ներկայացուցիչներին ամբողջ աշխարհում հայտարարել է ռազմական թշնամիներ։ Մենք ձեռնոց ենք նետում Շիրակին և աղետ ենք խոստանում Միտերանին՝ իրենց տված խոստումը չկատարելու դեպքում, որ քաղբանտարկյալները ազատ կարձակվեն»։ |
1987 թվական հունվարի 20 | Հունաստան, Աթենք | Իրենց տասներկուամյակի կապակցությամբ, ՀԱՀԳԲ-ն իր Աթենքի գրասենյակից, ուղերձ է հղում բոլոր հայերին։ Ուղերձը որը ելնում է ՀԱՀԳԲ-ի քաղաքական ղեկավարությունից՝ Աթենքում տեղակայված «Ժամանակակից Հայկական Շարժում»-ից, հայկական ազգի թշնամիներ է անվանում ի դեմս «Թուրքական ֆաշիստական պետության և նրան աջակցող միջազգային իմպերիալիզմի և սիոնիզմի ուժերին»։ ՀԱՀԳԲ-ի ուղերձը լայն տարածում է ստանում հունական մամուլում, ներառյալ իշխանամետ անգլալեզու «Աֆին Նյուս» պարբերաթերթը, որը ՀԱՀԳԲ-ի ուղերձից հատվածներ է հրապարակում։ |
1987 թվական փետրվարի 11 | Լիբանան, Բեյրութ | Հրովարտակը, որը թողարկվում է Լիբանանի մայրաքաղաքում, հաստատում է ՀԱՀԳԲ-ի պատասխանատվությունը 1986 թվականի Փարիզի պայթյունների կապակցությամբ։ Հայտարարությունում, հասցեագրված Արևմտյան լրատվական գործակալությանը, հայկական կազմակերպությունը հայտնում է «Ֆրանսիան պետք է քայլեր և անհրաժեշտ ընթացակարգեր ձեռնարկի հայկական և արաբական հայրենասերների ազատագրման համար։ Կրակի դադարեցումը որպես լռության շրջան մեր և ֆրանսիական կառավարության միջև պետք է հասարակական կարծիքին հարգանք տրամադրի դեպի մեզ՝ Ֆրանսիայի անվտանգության և նրա ժողովուրդի նկատմամբ։ Ֆրանսիայի փողոցներում, ֆրանսիական գործարաններում, ավիաուղիներում, ծովային կառույցներում պայթյունների վերականգնումը կդիտարկվի որպես սաբոտաժ»։ Այնուհետև ՀԱՀԳԲ-ն իր վրա է վերցնում 1986 թվականին Փարիզում կատարված պայթյունների պատասխանատվությունը և ևս մեկ անգամ կրկնում է իր պահանջը Վարուժան Կարապետյանի ազատագրման համար։ |
1987 թվական հոկտեմբեր | Լիբանան | Հարձակում Լիբանանում Ֆրանսիայի դեսպանատան վրա։ |
1991 թվական դեկտեմբեր | Հունգարիա | Հարձակում Հունգարիայում Թուրքիայի դեսպանի վրա։ Սպանվում է 47 մարդ։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԱՀԳԲ-ի բացահայտված անդամների և նախկին քաղբանտարկյալների Ուխտ Արարատի կազմակերպության կայք Արխիվացված 2019-10-19 Wayback Machine
- Attacks attributed to ASALA on the START terrorism database
- http://maxpark.com/community/129/content/1485444
|